Լեհաստանի սահմանային պահպանությունը հայտարարել է, որ միգրանտներն սկսել են գալ Ռուսաստանի տարածքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

 

տռռեգտեռգ

Միգրանտների երկու երրորդն սկսել Է լեհ-բելառուսական սահման գալ իբր Ռուսաստանի տարածքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Լեհաստանի սահմանային պահպանության գլխավոր պարետի մամուլի քարտուղար Աննա Միխալսկայան:

«Այս տարի մենք տեսնում ենք, որ մարդկանց մեծամասնությունը, շուրջ երկու երրորդը (սահմանին բռնվածների), իրենց երկրներից ուղեւորվում են Ռուսաստան, ամենից հաճախ՝ Մոսկվա, իսկ այնուհետեւ` Բելառուս»,-նրա խոսքը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին: Միխալսկայան հայտարարել Է, որ փետրվարի 2-ին բռնվել Է Շրի Լանկայի չորս քաղաքացի եւ Եմենի երեք քաղաքացի:

Նրանք բոլորը, պնդում Է նա, սկզբում ժամանել են Մոսկվա, իսկ հետո ուղեւորվել Բելառուս: 2021 թվականի աշնանը Մերձավոր Արեւելքի երկրներից փախստականների չդադարող հոսքի պատճառով Լեհաստանը խստացրել Է Բելառուսի հետ սահմանի պահպանությունը: Նմանօրինակ միջոցներ են ձեռնարկել Լատվիան եւ Լիտվան: Երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրել են միգրացիոն ճգնաժամ կազմակերպելու մեջ:

Մինսկը բոլոր մեղադրանքները հերքում Է, հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում իր տարածք եւ արհեստականորեն բորբոքում Է փախստականների հետ կապված իրադրությունը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ Լեհաստանը սկսել Է արգելափակոցներ կանգնեցնել Բելառուսի հետ սահմանին:

--00--ՍԳ