Միգրանտները կրակոցներով զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մերձմոսկովյան շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Աշխարհ

Մոտ 20 միգրանտներ զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մերձմոսկովյան շրջանի Ապրելեվկայի բնակելի շենքի բակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ապրելեվկայի բնակելի շենքերից մեկում շուրջ 20 մարդ զանգվածային ծեծկռտուք է կազմակերպել: Նախապես հաստատվել է, որ Կենտրոնական Ասիայից եկած միգրանտները դարձել են դրա մասնակիցները: Կռվի ընթացքում նրանք օգտագործել են փայտեր, շշեր, եղել է կրակոց, պարզվում է, թե ինչ զինատեսակից», - ասել է գործակալության զրուցակիցը:

--00--ԿԿ