Երբ Բաքվի հետ կգանք ընդհանուր համաձայնության, իրենք մեր տարածքներում չեն լինի. Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

 

Այսօրվա այս իրավիճակի համար ես պատասխանատվություն եմ կրում, քանի որ Կառավարոության անդամ եմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագրի» նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

Նա նաև ընդգծել է, թե թշնամին Հայաստանի սուվերեն տարածքում չէ, ապա պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանցիները Սյունիքի տարածքում չե՞ն, ասել  է․ «Այն տարածքը, որտեղ իրենք այժմ գտնվում են մերն է, և այդ հարցը երբ քննարկվի ու գանք համաձայնության, համոզված եմ այլևս այդ տարածքում չեն լինի»։

--00--ՍԳ