Քննարկվել է թափառող կենդանիների խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ ձևավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

Շրջակա միջավայրի նախարարությունում հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ տեղի է ունեցել քննարկում՝ թափառող կենդանիների խնդրի լուծման այլընտրանքային և առավել իրատեսական տարբերակ ձևավորելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան գրառումից

«Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ։  

Պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկել են մասնավորապես թափառող կենդանիների տեղաբաշխումը բնակավայրերում և ոհմակների ձևավորման պատճառներն ու փորձել են բնակավայրերի հարակից տարածքներում և բնական էկոհամակարգերում թափառող կենդանիների թվաքանակի կարգավորման խնդիրների լուծման նպատակով տեղական ու օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ֆինանսական միջոցներ հայթայթելու եղանակներ գտնել։  

Նախարարի տեղակալը շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ներգրավվել խնդրի կարգավորման գործընթացներում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով մասնագիտական գիտելիքներով և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգմամբ։  

Խնդրո առարկա դաշտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, առկա պատկերի, համայնքների կողմից խնդրի կարգավորման հատվածային լուծումների տարբերակով կարևորվել է համեմատաբար խոշոր մի քանի համայնքներում թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնների ստեղծման և վերջիններիս մեթոդական աջակցությունը՝ Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի միջոցով իրականացնելու հարցը»։ 

--00--ՍԳ