Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկվել է Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը․ ԲԴԽ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Հասարակական

Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 10-ին Սնանկության դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ որոշում է ընդունել, որում մասնավորապես ասվում է․

«2022 թվականի հունվարի 10-ին դռնփակ նիստում քննարկելով Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է.

1. Հանրապետության նախագահին առաջարկել Արթուր Լյուդվիգի Աթաբեկյանի թեկնածությունը՝ Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։

--00--ԿԿ