Մերկասառույցի պատճառով Գեղարքունիքում 21-ամյա վարորդը Hyundai-ով կողաշրջվել և հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 11,  24 News

վթար

Հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:30 –ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով Նորատուս գյուղից դեպի Գավառ քաղաք ընթանալիս, Սայադյանն փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել  դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հայկ Գ.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Դիաննա Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:   
--00—ՄՀ