Ford Transit-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ ՓԵՏՐՎԱՐԻ 6 24News   

վթար

Փետրվարի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ 28-ամյա Տիգրան Ավետիսյանը, իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով, Մասիվ-Էջմիածին ավտոճանապարհի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և, կողաշրջվելով, հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Տ․Ավետիսյանը տեղում  մահացել է։ 

 --00—ՄՀ