ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3552 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 2-ից 9-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3552 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 46 տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հայտնաբերվել է ոչ սթափ` 46, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 11 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 22-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 90-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված տեղում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

--00--ԿԿ