Ոստիկանությունը հորդորում է ժամանակին ներկայանալ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ճո

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով ՃՈ հաշվառման ու քննական գործողություններ կատարելու համար գրանցված անցանձ ժամանակին ներկայանալ ստորաբաժանում։

«Հարգելի՛ քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում ենք հրավերի դեպքում ճիշտ ժամանակին ներկայանալ նախընտրած հաշվառման-քննական ստորաբաժանում։

Միաժամանակ հայտնում ենք, որ չներկայանալու պատճառով անհարկի ծանրաբեռնվում է հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը և անհարմարություններ են ստեղծվում հերթագրված այլ անձանց հաշվառման կամ քննական գործողություններ կատարելու համար»։

--00—ԼՄ