Ղազախստանի կառավարությունը կես տարով սահմանափակել է վառելիքի և կոմունալ սակագները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Աշխարհ

Ղազախստանի կառավարությունը 180 օրով սահմանել է բենզինի և վառելիքի գների պետական կարգավորում։ Այս մասին հայտնել է Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

Սահմանվել են հեղուկացված նավթային գազի մանրածախ իրացման սահմանային գները՝ ավտոմեքենաների լիցքավորման համար։

Մանգիստաուի մարզում, որտեղ բողոքի ակցիաներ են սկսվել, վառելիքի լիտրը բաց կթողնեն 50 տենգեով (0,11 դոլար), Ալմաթիում ՝ 65 տենգեով (0,15 դոլար), մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ 70 տենգեով (0,16 դոլար):

--00--ԿԿ