ՔՊ-ական երկու պատգամավոր վայր է դրել մանդատը․ հայտնի է, թե նրանցից մեկը ինչ նոր պաշտոնի կնշանակվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

․

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր են դրել պատգամավորական մանդատները։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերգեյ Մովսիսյանը մանդատը վայր է դրել՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար։

Մեզ հետ զրույցում պատգամավորը հաստատեց տեղեկությունը՝ նշելով․ «Քաղաքական թիմն է այսպիսի որոշում կայացրել, ես էլ ընդունել եմ։ Հիմա էլ հանուն Հայաստանի Հանրապետության կշարունակեմ ծառայել գործադիրում»:

Սեդրակ Թևոնայնն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ հնարավոր է՝ անցնի այլ աշխատանքի՝ սակայն չբացելով փակագծեր՝ որտեղ։

--00--ԱՀ