Ընդդիմությունը, հանրահավաք անելով, հաջողության չի հասել, ժողովուրդը մեզ է քվե տվել. ՔՊ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

30 տարի պատերազմի մեջ ենք, օր առաջ խաղաղության պայմանագիր պետք է կնքել և խաղաղություն հաստատել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական» պայմանագիր խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

Պատգամավորի խոսքով, պատերազմից երկու տարի անց դեռ գերիներ ունենք, Գյումրիից ևս գերիներ կան, միջազգային գործընկերները Բաքվին պետք է պարտադրեն վերադարձնել նրանց:

Անդրադառնալով ընդդիմության կողմից նոյեմբերի 5-ին նախատեսվող հանրահավաքին՝ պատգամավորը նշեց, որ նման հանրահավաքներ բազմիցս արվել են և ոչ մի արդյունք չի ունեցել. «Ընդդիմությունը, հանրահավաք անելով, որևէ հաջողության չի հասել, ժողովուրդը մեզ է քվե տվել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ