Դանակահարություն՝ Էջմիածնում. բժիշկները պայքարում են 18-ամյա տղայի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

5

Դեկտեմբերի 30-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կետրոնցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները պարզել են նրա ինքնությունը․ նա 18-ամյա Նժդեհ Դ․-ն է․ նա հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան 24 շենքի բակից, որտեղ անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նրան։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի հատկանիշներով։ 

Ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը․ նա Արմավիրի մարզի 18-ամյա բնակիչ է, նրան ու հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ կատարում են անհետաձգելի միջոցառումներ։  

--00—ԼՄ