Եթե շարունակենք անտեսել մարդու իրավունքները, կվնասենք մեր անվտանգությունը՝ անդառնալի հետևանքներով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

ՄԻՊ

Սահմանային անվտանգության հարցերում մարդու իրավունքները պետք է դառնան պետական-քաղաքական օրակարգի անբաժան մասը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Կյանքի, արժանապատիվ ու անվտանգ ապրելու, ազատ տեղաշարժի, սեփականության, մասնավորության (privacy) և մյուս իրավունքները պետք է դրվեն պետական-քաղաքական որոշումների հիմքում:

Չպետք է թույլ տալ, որ անվտանգության հարցերն առանձնացվեն, կտրվեն մարդու առօրյա կյանքի խնդիրներից, սահմանային բնակիչների իրավունքներից:

Չպետք է թույլ տալ, որ քաղաքականությունը (politics, политика) ստվերի մարդու իրավունքերը:

Եթե շարունակենք անտեսել մարդու իրավունքները, ավելի կվնասենք մեր անվտանգությունը՝ անդառնալի հետևանքներով:

--00--ԱՀ