Որքան պաշտպանված են մարդու իրավունքները, այնքան ամուր է անվտանգությունը. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

ՄԻՊ

Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը և անվտանգությունը փոխադարձ կապի մեջ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու կայացած է ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը և հակառակը՝ մարդու իրավունքների խախտումներն ու ժողովրդավարության խաթարումը վտանգում է անվտանգությունը: Այս հիմնարար սկզբունքը վերաբերում է նաև սահմանների հետ կապված գործընթացին:

ՀՀ Սյունիքի մարզում մարդկանց իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավունքների շարունակվող սպառնալիքները՝ կապված սահմանների գործընթացի հետ, պետք է վերացվեն ու պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Սա Մարդու իրավունքների պաշտպանի ասուլիսի հատվածն է, որ վերաբերում է նրան, թե սահմանների գործընթացում մարդու իրավունքների տեսանկյունից ինչ հիմնական սկզբունքներ կան միջազգային իրավաբանությունում, ինչպես նաև ներկայացվում են Սյունիքի մարզում մեր արձանագրած մարդու իրավունքների խնդիրները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հաղորդումն այս հարցով ամփոփվում է` միջազգային կոնկետ կառույցների ներկայացնելու նպատակով»,- գրել է նա:

--00--ԱՀ