40–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

վթար

Դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50- սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Սուրեն Հ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցում՝ թիվ 80 հասցեի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել էլեկտրասյսնն ու գլխիվայր շրջվել:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա  Հակոբ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: 

--00—ՄՀ