Կոտայքի մարզում 40-ամյա վարորդը 15 տոննա տորֆով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ю

Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 29-ին, ժամը 18:30-ի սահմաններում 40-ամյա Ռուստամ Մգոյանը  իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ կողաշրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա տորֆով, որն ամբողջովին թափվել է:

--00--ԱՀ