Աշտարակի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ «Մակարով» ատրճանակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 2.30-ի սահմանում, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու հետաքննիչները գիշերային շրջայցի ժամանակ Քասախի փողոցի ռեստորանի մոտ կասկածելի տղամարդու էին նկատել, որը ոստիկանական մեքենան տեսնելով՝ ձեռքից ինչ-որ իր էր գցել ու դիմել փախուստի։

Նշված վայրում ոստիկանները «Մակարով» տիպի ատրճանակ հայտնաբերեցին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա Աշտարակի Իսահակյան փողոցի 25-ամյա բնակիչ է, որին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:

Քննությունը շարունակվում է։

--00—ԼՄ