Փաշինյանն ուզի էլ` չեն թողնի գնա. նրան պահում են կոնկրետ անելիքի համար. քննարկում՝ 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

«Չեմ կարծում, թե Փաշինյանն ազատվել է այն բեռից, որն իր վրա ի սկզբանե դրված է եղել։ Կան որոշակի այլ փաստաթղթեր, որոնք նա պետք է ստորագրի, որից հետո միայն  փոխարինողի խնդիրը կարող է լինել ակտուալ։ Դա բացառել չի կարելի․ և ցավոք սրտի, այնպես չէ, որ մենք ենք որոշելու՝ Փաշինյանի փոխարինողի ժամանակը եկել է, թե՝ ոչ: Ավելին, այսօր նույնիսկ, եթե Փաշինյանը ցանկանա հրաժարական տա, իրեն չեն թողնի դա անել։ Իր ցանկությամբ չի այլևս այդ գործընթացը, նա դեռ անելիք ունի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի համոզմամբ էլ, աշխարհաքաղաքական խաղացողներից որևէ մեկը չի ուզում հրահրի արյունահեղություն ինչ-որ միջանցքի պատճառով, այդ թվում, այսպես ասած, Սյունիքի միջանցքի, աշխարհին դա պետք  չէ՝ բացառությամբ թուրքերի:

«Ես վստահ եմ՝ այդ ճանապարհը Էրդողանին էլ պետք չէ, և նա քաջ գիտակցում է, որ դրա շուրջ սկանդալն ավելի է մեծանում։ Դրա համար գնաց, վիզը ծռելով, Միացյալ Էմիրություններից պարտքով 8 մլրդ փող վերցրեց, որ ներդրում անի ենթակառուցվածքների մեջ։ Ինձ թվում է՝ կհայտարարեն, որ ո՛չ մեզ, ո՛չ ձեզ, այդ միջանցքը Էմիրատներինն է, ոչ թե Ադրբեջանինը կամ Թուրքիայինը»,-ասել է Կարեն Սարգսյանը:

Բանախոսներն անդրադարձել են նաև թեմային առնչվող մի շարք այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր