Նիկոլը ցայտնոտի մեջ է, մինչև հունվարի 20-ը կարևոր փաստաթղթեր պետք է ստորագրի․ քննարկում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական առումով խնդիրներ կան։ Մտահոգիչ է նաև այն, որ համայն հայությունը չի ընդունում այս կառավարությանը։ Իշխանությունն էլ իր հերթին փորձում է ինչ-որ քայլերի գնալ և արագ ձևավորել նոր կոալիցիոն կառավարություն, չնայած քաջ գիտակցում է, որ արտահերթ ընտրություններից խուսափել չի հաջողվելու: Ակնհայտ է նաև, որ Փաշինյանի վրա ճնշում կա Ռուսաստանից, որովհետև մինչև հունվարի 20-ը՝ այն է ԱՄՆ նոր նախագահի լիազորությունների մեջ մտնելը, նա պետք է ինչ-ինչ կարևոր փաստաթղթեր ստորագրի, և կնքի որոշ պայմանագրեր, և պարզ է, որ նա Մոսկվայի հետ փորձում է խաղեր տալով ձգձգել, ստեղծել ազգային համաձայնության կառավարություն։ Դա գրեթե անհնար է, բայց չգերագնահատենք մեր ազգին․ հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կմտնեն այդ կոալիցիայի մեջ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ էլ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ ու համարժեք աշխատում է իր ընտրազանգվածի հետ, որի համար կուռք է, հետևաբար Փաշինյանին բավարարում է ցանկացած պատասխան, որտեղ ամեն ինչ բարդվում է նախկինների վրա:

Փորձագետի պնդմամբ՝ մենք հայտնվել ենք անորոշ իրավիճակում, և թե ինչ զարգացումներ տեղի կունենան առաջիկայում, ցույց կտա ժամանակը:

Անդրադարձ է կատարվել նաև այլ կարևոր թեմաների:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ