Առևտրի ավելացման և արդյունաբերության զարգացման հարցում ՀՀ-Բելառուս հետաքրքրությունը համընկնում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

1_0

Առևտրի ավելացման եւ արդյունաբերության զարգացման հարցերում Հայաստանի ու Բելառուսի հետաքրքրությունները համընկնում են։

Պետք է ընդգծեմ երկու կարեւոր գործողություն, որ պետք է իրականացնենք երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար՝ մեր երկրների կոոպերատիվ կապերի ամրապնդում եւ համատեղ ձեռնարկությունների հիմնում։ Այստեղ կան համագործակցության լայն հնարավորություններ, որոնց շուրջ կտարվեն ակտիվ աշխատանքներ։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այսօր Մինսկում իմ գործընկեր, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժանի հետ ստորագրեցինք տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը, որով ամրագրված են այս եւ մի շարք այլ կարեւոր ուղղություններ, որոնցով պետք է առաջնորդվենք առաջիկայում»,- գրել է Քերոբյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր