Նախօրեին Սյունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 11 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

կորվին

Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված վիճակագրության պատկերը Սյունիքում։

Նոյեմբերի 18-ի դրությամբ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 220 նոր դեպք, առողջացել է 310 հոգի, 96 հոգի բուժվում է Կապանի եւ Գորիսի ԲԿ-ներում, 588 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 11 մահ։

Նոյեմբերի 18-ի դրությամբ մարզում պատվաստվել է 40 902 հոգի, որից առաջին դեղաչափն ստացողները՝ 28 867 հոգի։

--00—ԼՄ