Ադրբեջանցիները բացել են Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24 News  

ю

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է:

«Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է:

Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը:

Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»։

Հիշեցնենք, որ ըստ Times.am-ի տեղեկությունների, այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։

--00--ԱՀ