Գերեվարված զինծառայողների հարազատներն ու ծնողները ճանապարհը բացեցին մեկ պայմանով

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

․

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և ոստիկանապետ Արամ Ղազարյանի բանակցությունների արդյունքում բացվեց Գյումրի Երևան ճանապարհը:

Գերեվարված զինծառայողների հարազատներն ու ծնողները ճանապարհը բացեցին մեկ պայմանով, որ վաղը իրենց հետ կհանդիպի ԱԱԾ պետը:

Նշենք, որ այսօր գերեվարվածներ զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել էին Գյումրի Երևան և Գյումրի Վանաձոր ավտոճանապարհները:

--00--ԱՀ