Utair ավիաընկերությունը Սոչի-Երևան ուղիղ չվերթներ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ինքնաթիռ

Utair ավիաընկերությունը Սոչի-Երևան չվերթներ կիրականացնի, հաղորդում է փոխադրողի մամուլի ծառայությունը:

«Նոյեմբերին երկու նոր չվերթ ենք բացում դեպի Երևան Սոչիից և Տյումենից և կշարունակենք թռիչքներ իրականացնել Մոսկվայից Հայաստանի մայրաքաղաք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ Սոչիից չվերթերը կիրականացվեն նոյեմբերի 17-ից՝ չորեքշաբթի, Տյումենից՝ նոյեմբերի 20-ից՝ շաբաթ օրերին:

Ավելի վաղ նույն ընկերությունը հայտարարել էր Տյումեն-Երևան-Տյումեն ուղիղ չվերթի բացման մասին։

--00--ԱԹ