Մոսկվայից Սոչի թռչող ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է «Վնուկովո»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

վայրէջք

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Սոչի թռչող ուղևորատար ինքնաթիռը փետրվարի 1-ին՝ առավոտյան, արտակարգ վայրէջք է կատարել «Վնուկովոյում»: 

Ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց հետո անձնակազմը հայտարարել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով վերադառնում է օդանավակայան: Արտակարգ վայրէջքի պատճառ է դարձել շասսիի անսարքության հաղորդիչի ահազանգը: Ինքնաթիռն այժմ տեխզննում է անցնում:

Չվերթը ավարտին հասցնելու համար ուղևորներին կհատկացվի այլ ինքնաթիռ: