Միջանցք լինելու է, «բազառը» հետևյալն է՝ ռուսներն են պահելու, թե ադրբեջանաթուրքական ուժերը. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ համաձայնել է միջանցք տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապվելու համար, հարցն այն է, թե ո՞վ պետք է վերահսկի այդ միջացքը՝ ռուս սահմանապահները, թե ադրբեջանաթուրքական ուժերը։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Հիմա պետք է ազնիվ լինենք՝ միջանցքային տրամաբանություն կա նոյեմբերի 9-ի համաձայնագրով։ Բացե՛ք 9-րդ դրույթը, այնտեղ գրված է, որ Ադրբեջանը ստանում է հնարավորություն ՀՀ տարածքի միջոցով կապվել Ադրբեջանի հետ։ Հիմա հարցը հետևյալն է՝ այնտեղ ծառայություն իրականացնելու են մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի սահմանապահ ուժերը, թե ադրբեջանաթուրքական զորքերը։ Սա է բազառը», - նշել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։