Հայոց լեզվում ինչքան հայհոյանք կա քո մասին է, խզբզանք․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

հասարակական

Նիկոլ Փաշինյանի հրամանները կատարող ոստիկանների համար տուն պահելն այլևս արդարացում չէ։ Այս մասին  այսօր՝ փետրվարի 20-ին, անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Շատերն ինձ ասում են՝ Աշոտյան ջան, ի՞նչ անենք, տուն ենք պահում։ Առաջին երկու շաբաթը ընդունում էի, դեռ չէի հասկացել, որ էն 5 հազար զոհված տղերքն էին տուն պահում, իրենց տներից տնահան եղած հազարավոր հայրենակիցներն էլ էին տուն պահում, վիրավորներն էլ էին տուն պահում։ Այսօր հայ չկա, որ չմտածի՝ իր տունը ոնց է պահելու։ Տունը պահելը, կներեք, էլ ատմասկա չէ կատարելու դավադիր վիժվածքի հանձնարարությունները։ Պահելով ձեր տունը՝ քանդում եք մեր ընդհանուր տունը, կատարելով սրա հրամանները՝ քանդում եք յուրաքանչյուրիս տունը։ Մենք այլևս իրավապահ մարմնի որևէ աշխատակցի, որքան էլ հարազատ լինի, չենք ներելու։ Ամոթ է, տղերք»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ծաղրում է Արցախը և արցախցիներին։

« Մի քանի խաչմերուկ այն կողմ աշխատող վիժվածքը նեղվում է դավաճան բառից։ Բայց նա շատ լավ գիտի, որ դավաճանը չարյաց փոքրագույնն է, որ ես կամ հիմա ելույթ ունեցող այլ մարդիկ կարող են օգտագործել իր հասցեին։ Դու դավաճան ես, բայց այդ դավաճանը բազմակետերով է, որովհետև այդ բազմակետերից հետո հայոց լեզվում ինչքան հայհոյանք կա 5 հազար զոհված տղերքի հիշատակը վառ պահելով մեր կորցրած հայրենիքը պահելով, քո մասին է, խզբզանք։

Այսօր Արցախյան շարժման 33-րդ տարեդարձն է։ Ու այդ խզբզանքը իր պաշտոնական շնորհավորանքի մեջ դիտավորյալ է գրել 32։ Նա նսեմացնում  ու ծաղրում է Արցախը և բոլորիս»,- նշեց Աշոտյանը։

--0--ԿԿ