Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, սահմանագծման մեկնարկի խնդիրների լուծում կա

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

սահման

ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման և նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին տեղեկություն դեռևս չկա, ես նման տեղեկություն դեռ չունեմ։ Եկեք, դա թողնենք հենց ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին։ Եթե նրանց մոտ կհայտնվի նման տեղեկությունը, նրանք մեզ հետ կկիսվեն։  Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ամենօրյա աշխատանք ենք ապահովում արդեն իսկ ընդունված փաստաթղթերի իրականացման համար»,- շեշտել է Զախարովան։

Ըստ Զախարովայի՝ ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Շարունակվում են շփուներն ԱԳՆ-ի, ՊՆ-ի, սահմանապահ ծառայությունների մակարդակով՝ սահմանային միջադեպերի կանխման նպատակով

«Տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընցաթի մեկնարկին առնչվող խնդիրների համալիր լուծում: Եվ, իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»։

 --00—ՄՀ