ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստի անցկացման օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ՀԱՊԿ

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի և հաջորդ լիագումար նիստերը տեղի կունենան նոյեմբերի 29-ին: Դրանք կանցկացվեն տեսակոնֆերանսի միջոցով։ Ինչպես հայտնում են ՌԴ Պետդումայից, երեքշաբթի օրը Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ` քննարկելով նիստի նախապատրաստական ​​աշխատանքները։

«Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ղազախստանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է նոյեմբերի 29-ին կայանալիք Խորհրդի նիստի և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի նախապատրաստումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00--ԱԹ