Այսպես էլ ապրում են բազմազավակ ընտանիքները. Վահան Թումասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

պայմաններ

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«10 երեխաներից 4-ը քնում են փոքրիկ տան պաղ հատակին։

Մի շատ փոքրիկ և հին տան մեջ է բնակվում 10 մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքը։ Երեխաներից 4-ը հատակին են քնում։ Մահճակալներ չունեն մայրը խնդրեց նաև մի պահարան։ Իմ մի լավ ընկերը այսօր երկու մահճակալ կտրամադրի, բայց  ոչ պակաս խնդիր է թե որտեղ են տեղավորելու դրանք։

Մի խոսքով այսպես էլ ապրել և ապրում են բազմազավակ ընտանիքները»։

--00--ԱԹ