«Շենգավիթ» ԲԿ -ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

․

«Շենգավիթ» ԲԿ –ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը: Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

«39 ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին: 

Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի: 

Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի: 

Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով, մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ: Նորածնի խնամքն ու հոգատարությունը վստահվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին: 

Բժշկուհի Մարգո Մարտիրոսանը նշում է , որ սա 39 ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է: 

Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից:

Շնորհավորում ենք ևս մեկ անգամ մեր հերոս մայրիկին և մաղթում բոլոր երեխաներին առողջ և խաղաղ մանկություն:

Հ.գ. մայրիկի և փոքրիկի լուսանկարը, անձնական տվյալները հրապարակված են պացիենտի համաձայնությամբ և թույլտվությամբ»։

--00--ԱՀ