Դալարում երիտասարդի սպանությունից հետո վենդետայի կազմակերպիչներից 2-ը ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

․

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Մասիսի, Արարատի բաժինների ծառայողները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի Դալար գյուղի մի քանի բնակիչների, հայտնում է Shamshyan.com-ը։

Նրանք են՝  29-ամյա Էդգար Պետրոսյանը,  47-ամյա  Արտակ Պետրոսյանը,  49-ամյա Վարդան Պետրոսյանը, որոնք այնուհետև  ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Վերջիններս կասկածվում են հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Դալար գյուղի բնակիչ, 20-ամյա Սերյոժա Սիմոնյանի տունը դիտավորությամբ հրկիզելու մեջ:

Ս. Սիմոնյանը նույն օրը ոստիկանների կողմից հայտնաբերվել էր Դալար գյուղի բնակիչ,  30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով: Տեղեկանալով՝ ով է սպանություն կատարողը, Վ. Պետրոսյանը և 39-ամյա Գրիգոր Պետրոսյանը շուրջ 10 այլ անձանց հետ մոտեցել են սպանության կասկածանքով ձերբակալված Ս. Սիմոնյանին պատկանող տանը, որտեղ հսկողություն կատարելիս են եղել ոստիկանության Արտաշատի բաժնի մի քանի ոստիկաններ, ու չենթարկվելով ոստիկանների  օրինական պահանջներին, կոտրել են տան պատուհանները, ապա հրկիզել այն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ