Պարտվում ենք բանակցությունները՝ դեռ չսկսած. Սոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

սոս

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ներպետական թռիչքների իրականացմանը։

«Մեկը հարցնի էլ ադրբեջանցին ինչո՞ւ և ինչի՞ շուրջ է մեր հետ բանակցելու: Եթե իր համար, ըստ էության, գոնե օդային կոմունիկացիաները բաց են: Հատկապես, եթե վառելիք են խնայում և օգուտներ են ստանում: Մենք այդ բարիքի դիմաց ի՞նչ ենք ստանում:

Էլ չեմ խոսում Իրանի հետ այդ հարցով համերաշխ չլինելու փաստի մասին: Դա էլ գին պետք է ունենար: Օրինակ՝ գերիների վերադարձ կամ Գորիս-Կապան միջպետական ճանապարհից ադրբեջանական անցակետի հեռացում և այլն: Հավալային քաղաքականություն:

Պարտվում ենք բանակցությունները, դեռ բանակցությունները չսկսած»,- գրել է նա

--00--ԱԹ