Հոկտեմբերի 5-ից Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում կտեղա թաց ձյուն. ջերմաստիճանը կիջնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

 

Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ից 6-ը կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ԼՄ