Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում թաց ձյուն է. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

52
Հոկտեմբերի 6-ի ցերեկը լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ԼՄ