Փաշինյան-Պուտին հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի 12-ին. աղբյուր 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

պուտին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի 12-ին Մոսկվայում։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։ Այսպես, ըստ մեր զրուցակցի, նրանց հանդիպման հիմնական քննարկման թեմաներն են լինելու Արցախի խնդիրն ու հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը։ 

Հանդիպման ծրագրման մասին երկուշաբթի հայտարարել էր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հետո հաստատել էր՝ նշելով, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումը կրելու է անձնական բնույթ։ Հայաստանի վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանն էլ ՏԱՍՍ ռուսաստանյան գործակալությանը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է առաջիկայում։

--00—ԼՄ