Դիլիջանի թունելը կիսով չափ կհոսանքազրկվի

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Դիլիջան

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ից մինչև 14։00-ն, Սևանի տարածաշրջանի կողմից էլեկտրացանցում կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։

Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները։

 --00—ՄՀ