Ադրբեջանում ընդունված է հոր ծննդյան օրը սպանել որդուն, զավակին այրել մոր ծննդյան օրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Աշխարհ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր իր երկրորդ ծննդյան օրն է։ Նա պատմել է, թե ինչպես է իր նկատմամբ մահափորձ իրականացվել Բաքվի բանտում՝ սեպտեմբերի 10, լույս 11-ի գիշերը՝ իր մայրիկի ծննդյան օրը։

Բլոգերին ադրբեջանական իշխանությունները 7 ամիս շարունակ Բաքվի բանտում էին պահում Արցախ այցելելու համար։ 

« «Իլհամաստանում» ընդունված է ծնողների ծննդյան օրը որևէ հանցագործություն պլանավորել ու իրականացնել։ Հոր ծննդյան օրը սպանել որդուն, զավակին ողջ-ողջ այրել մոր ծննդյան օրը։ Այս ամենի մասին ես գիտեի, այնուհանդերձ ենթադրում էի, որ իմ անվան շուրջ սկանդալը միջազգային մակարդակի է և հույս ունեի, որ նրանք չեն համարձակվի», - գրել է բլոգերը։

Նա  մանրամասնել է՝ մահափորձը տեղի է ունեցել. 4 դիմակավորված անձ կեսգիշերին ներխուժել է մենախուց, որտեղ պահվում էր Լապշինը և դաժան ծեծի ենթարկել նրան։ Լապշինն ուշքի է եկել 3 օր անց։

«Այդ ժամանակ ես չգիտեի, որ երբ կոմայի մեջ պառկած եմ եղել հիվանդանոցում, Իլհամ Ալիևը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Լապշինն ինքնասպանության փորձ է արել, իսկ մեր բանտապահները փրկել են նրան», - գրել է բլոգերը։

Նա հրաշք է համարել, որ ողջ է մնացել և այժմ գրում է այս տողերը։