Լապշինն անդրադաձել է Ադրբեջանում հայ գերիների գնդակահարությանը

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

Լապշին

ՌԴ և Իսարյելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը ցնցված է Հադրութի մերձակայքում ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական անձանց դաժան գնդակահարությունից, ինձ միայն մնում է ասել. ես վաղուց գիտեի, թե ում հետ գործ ունեինք: Սա այն դեպքն է, երբ բացատրությունները չեն գործում, ասում են՝ ոչ թե ադրբեջանցի զինվորականներն էին կրակում, այլ սիրիացի ջիհադիստները, ովքեր եկել էին՝ օգնելու փրկել Իլհամ Ալիևի իշխանությունը: Ոչ, սա մաքուր ադրբեջանական ելույթ է, ինչպես ասում են ինձ ծանոթ ադրբեջանցի ընդդիմադիրները, և ես նաև հարցրի, թե աջ կողմում բետոնե բլոկի վրա գրված «Ադրբեջան» բառի կողքի գրությունը ինչ է խորհրդանշում, և նրանք պատասխանեցին, որ, ամենայն հավանականությամբ, մարդասպանները գրել են են իրենց գումարտակի կամ 088 ստորաբաժանման անվանումը:

Հիշեցնեմ, որ սկզբում ադրբեջանական ԶԼՄ-ները և նրանց բոլոր բլոգերները ուրախությամբ հայտնում էին, որ նրանք բռնել են հայերին՝ կտրելով գործընթացի տեսանյութից բուն գնդակահարության պահը: Բայց նրանք իրենք սկսեցին միմյանց ուղարկել ձայնագրության ամբողջական տարբերակը՝ մահապատժի հետ միասին և ցնծալով, թե որքան հզոր են իրենք. նրանք գնդակահարել են երկու խաղաղ բնակչի, այդ թվում նաև ծերունու: Ձայնագրությունը հայտնվել է Ադրբեջանից դուրս: Դրանից հետո ադրբեջանական լրատվամիջոցները վախեցան և հեռացրեցին գերի վերցնելու պատմությունները՝ նշելով, որ դա կեղծ է և առաջին անգամ են տեսնում այն: Բայց Google-ը հիշում է ամեն ինչ:

Ամեն ինչ տեղի էր ունենում այնպես, ինչպես 2017-ի սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Բաքվի բանտում ինձ վրա հարձակման պատմության մեջ: Նախ՝ չորսիս հարձակման ենթարկեցին, ծեծեցին ու խեղդեցին: Հետո վախենալով, որ կմեռնեմ (գուցե նպատակը ոչ թե սպանելն էր, այլ ինձ վիրավորելը և վախեցնելը), նրանք փորձեցին ներկայացնել, թե ես ինքնասպանություն եմ գործում՝ կախվելու միջոցով: Բայց Լապշինը, ըստ ամենայնի, չէր ուզում մահանալ, իսկ ժամանակն անցնում էր, հավանաբար բանտի պահակները վազելով եկան ինձ մոտ և խառնաշփոթ սկսվեց: Եվ նրանք որոշեցին, որ անհրաժեշտ է փրկել, այլ ոչ թե սպանել: Եվ արդեն մի քանի ժամ անց նրանց բոլոր ԶԼՄ-ները հայտարարեցին, որ Լապշինն իրեն կախել է, բայց բանտի հերոս պահակները փրկել են ինձ: Դրանից հետո լրջորեն վախեցած նախագահ Ալիևը ներում շնորհեց ինձ՝ առանց ներման խնդրանք գրելու: Չորրորդ օրը ուղիղ Բաքվի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքից ինձ Իսրայել ուղարկեցին:

Մարդասպանները մի բան հաշվի չեն առել։ Անկախ նրանից, թե ինչպես է Իսրայելը զենք վաճառում Ալիևի ռեժիմին, կա արտասահմանյան բանտարկության վայրերից ժամանած անձանց ընդունելու ստանդարտ ընթացակարգ: Կոչվում է բժշկական զննում: Նրանք ինձ տեղափոխեցին հիվանդանոց հենց Թել Ավիվի ինքնաթիռից և ենթարկեցին ամբողջական ստուգման՝ արձանագրելով բազմաթիվ կոտրվածքներ, վնասվածքներ, հեմատոմաներ և այս մասին զեկուցագիր տրվեց: Ինչպես նաև, նմանատիպ ստուգումներ են իրականացվել փորձագետների կողմից Ռուսաստանում և Նիդեռլանդներում, նրանք նաև հրապարակել են իրենց կարծիքը: Եզրակացության հիման վրա իմ փաստաբանները Ադրբեջանի Հանրապետության դեմ հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

 

Ձեր կարծիքով, ի՞նչ պատասխանեցին Բաքվի իշխանությունները: Այն, որ Իսրայելի, Նիդերլանդների և Ռուսաստանի փորձագետները ոչ կոմպետենտ են են և ավելին, նրանք աշխատում են հայկական կողմի շահերից ելնելով: Եվ, որ ոչ ոք չի հարձակվել կամ խեղդել ինձ, և որ դա կեղծ է: Բնականաբար, Եվրոպական դատարանը չընդունեց այս բացատրությունները, և գործը այժմ քննվում է դատարանի կողմից:

Ավելին, Եվրոպական դատարան ներկայացնելով գոտին, որով ես իբր կախվել էի, նրանք մոռացել էին, որ նախկինում դատարանին տրամադրել էին իմ ունեցվածքի գույքագրումը բանտի խցում, որտեղ գոտին չկար: Այդ դեպքում որտեղի՞ց այն: Որ կատակից է այն. «Շտիրլիցը դեռ երբեք այսքան մոտ չի եղել ձախողմանը»:

Համաձայնեք, որ պաշտոնական Բաքվի պահվածքը Հադրութի այս երկու բնակիչների մահապատժի ենթարկելու դեպքում և իմ դեպքում լրիվ նույնն է: Սա է նրանց աշխատանքի ձևը»։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ