Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՌԴ ԱԻ ծառայության ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Զինիչև

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Եվգենի Զինիչևը՝ մարդու կյանք փրկելու ժամանակ: Այս մասին  հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

«Եվգենի Զինիչևը ողբերգական կերպով մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս՝ մասնակցելով Արկտիկայի գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու միջգերատեսչական վարժանքներին ՝ փրկելով մարդու կյանք», - հայտնել են գերատեսչությունից։

--00—ՄՀ