Զոհվել է Միքայելյան հիվանդանոցի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

օրդինատոր

Միքայելյան համալսարանական հիվանդանոցը տեղեկացնում է, որ զոհվել է հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը:

«Խորը վշտով տեղեկացանք Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանի մահվան մասին, ով մարտի դաշտում կատարում էր մասնագիտական պարտքը: 

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ողջ անձնակազմը  ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հավերժ հիշատակ և խոնարհում»,- հայտնում են հիվանդանոցից:

--00--ԱԹ