Օկուպացված Շուշիում ավտովթարի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել․ ևս 2-ը վիրավոր են

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

Շուշի

Օկուպացված Շուշի քաղաքում հունվարի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող, ևս երկուսը ստացել են վնասվածքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս