Պայքարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի ընթանում, մենք ընդամենը գործիքներ ենք. Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

ստեփան դանիելյան

ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում. սա միաժաման և լիդերության համար պայքար է, և` գոյատևման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Գլխավոր Ոստիկանի նահանջի պայմաններում մեծանում է ռազմական բախման հնարավորությունը, մոտավորապես այն, ինչը եղել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն ժամանակ գլխավոր գերտերության բացակայության պայմաններում լիդերության պայքարը գնում էր տարբեր գերտերությունների միջև, որի ընթացքում մ կողմը պետք է պարտություն կրեր, և` կրեց, որից հետո Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ գծվեց նոր խաղի կանոնները:

Առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ կարևոր հարցերից էր պատերազմի համար կարևոր հումքի ու զորքերի տեղաշարժերի համար անհրաժեշտ կոմունիկացիաների համար պայքարը:

Հայաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկողության հարցը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև ռազմական տեսանկյունից: Բնականաբար, պայքարը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի ընթանում, մենք ընդամենը գործիքներ ենք»,- գրել է քաղաքագետը:

--00--ԱԹ