Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի թվիթերյան էջից։

«Սրտանց շնորհավորում եմ ու լավագույն մաղթանքներս եմ հղում Ամիր Աբդոլահիանին Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ միասին առավելագույն ջանքեր կներդնենք՝ զարգացնելու եւ խորացնելու դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները»,- գրել է նա։

--00—ԼՄ