Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման օրակարգը հայտնի է․ հանդես կգան հայտարարություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

photo_2023-07-24_15-02-02

Թեհրանում Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հանդիպման օրակարգում են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային հարցեր:

Նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- գրել է Բադալյանը:

--00—ՅՄ