Բախվել են Մարալիկի ԲԿ-ի շտապօգնության մեքենան ու «Nissan»-ը. բուժքույրը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

նկար

Օգոստոսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 26 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչը՝ 58-ամյա Գեղամ Սարիբեկյանի վարած «Nissan» և Շիրակի մարզի բնակիչը՝ 65-ամյա Հրաչիկ Մարգարյանի վարած «Jinbei» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Հ. Մարգարյանի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 39-ամյա Իրինա Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ «Jinbei»-ը հաշվառված է «Մարալիկ» առողջապահական կենտրոնի հաշվեկշռում, վիրավորն էլ նշված կենտրոնի բուժքույրն է, և նրանք գնում էին հիվանդին բժշկական կենտրոն տեղափոխելու։  

--00—ԼՄ