ԱՄՀ-ն դադարեցնում է Աֆղանստանին օգնության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News  

Աֆղանստան

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել Է, որ օգնությունն Աֆղանստանին դադարեցնում Է երկրի ղեկավարության կարգավիճակի հետ կապված հստակության բացակայության պատճառով։

«Ներկայումս բացակայում է միջազգային հանրակցության մեջ Աֆղանստանի կառավարությունը ճանաչելու վերաբերյալ հստակ ըմբռնումը, ինչի հետևանքով երկիրը չի կարող հնարավորություն ունենալ օգտվելու ԱՄՀ-ի փոխառության հատուկ իրավունքներից և այլ ռեսուրսներից»,-ասված Է հիմնադրամի հայտարարությունում։

 Հաջորդ շաբաթ ԱՄՀ-ն պետք Է Աֆղանստանին փոխանցեր շուրջ 400 միլիոն դոլարի օգնություն:

Համաշխարհային հանրությունը «Թալիբան» շարժումը դեռ չի ճանաչել Աֆղանստանի լեգիտիմ ղեկավարություն:

Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արևելք գտնվող Փանջշերը:

--00—ՄՀ