ՀՀ և ՌԴ  նախարարները քննարկել են ռուսական պատվաստանյութերի մատակարարումները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

1.jpg

Հայաստանի եւ Ռուսաստանի առողջապահության նախարարներ Անահիտ Ավանեսյանը եւ Միխայիլ Մուրաշկոն քննարկել են Հայաստանին կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի մատակարարման ոլորտում համագործակցության հարցը:

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ քաղաքացիների պատվաստման ընթացը, Հայաստանի Հանրապետությանը ռուսական պատվաստանյութերի մատակարարման ոլորտում համագործակցության հարցերը, ինչպես նաեւ 2021 թվականին Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող ռուս-հայկական առողջապահական VI համաժողովի ամցկացումը:

Կողմերը նշել են առողջապահական բոլոր արդիական հարցերի շուրջ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության բարձր մակարդակը:

--00--ԱՀ