Աստանայում նախարարները քննարկել են նաև ՌԴ աջակցությամբ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Բ

Աստանայում ընթացող ԱՊՀ երկրների գագաթնաժողովին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առարկայական քննարկում են ունեցել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։

 
 Քննարկվել են նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների և երեք երկրների փորձագետների երկխոսության վերաբերյալ հարցեր։

Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։ 

--00—ԱՊ